Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ թե Րաֆֆին է հաղթել ու Սերժը պարտվել, այլ հաղթել է հայ ժողովուրդը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը հաղթանակի մեջ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին, հատկապես Սերժ Սարգսյանին: Նա պատմության գրքերում կմնա: Նա առաջին նախագահն է 20 տարվա ընթացքում, որ այսօր պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է, հայ ժողովուրդը ազգ է դարձել: Ոչ թե Րաֆֆին է հաղթել ու Սերժը պարտվել, այլ հաղթել է հայ ժողովուրդը: Տեխնոլոգիաներն ու էքզիտ փոլերն իրենց հերթին, բայց հայ ժողովուրդն այսօր խոսել է բոլոր մարզերում, և շատ հստակ է խոսում ու ասում է, որ սա իր երկիրն է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա`հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության: «Ես այլևս հորդորով հանդես չեմ գա, ժողովուրդը խոսում է, խոսել է և քվեարկել է: Նախագահի թեկնածու լինի, գեներալ, մարզպետ, թե մեկ ուրիշը, ով խեղում է Հայստանի քաղաքացու ձայնը պատասխան է տալու անկախ կուսակցությունից: Ով սպառնա որևէ հայ մարդու, պատասխան է տալու` օլիգարխ, հերոս, թե շարքային կապ չունի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօրվա ընտրություններն ազատ, արդար չեն, իսկ իր նախագահության հինգ տարիներից հետո կունենանք ազատ, արդար ընտրություններ: «Ես իշխանությունը փոխանցելու եմ նոր սերունդին»,- հայտարարեց թեկնածուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |