«Ժառանգություն». Փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները![]() 19 փետրվարի 2013 - 00:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբը ունի 42 ընտրատեղամասի տվյալները, որոնք, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, տարօրինակորեն չեն համընկնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների հետ: «42 տեղամասերի արդյունքներով՝ առկա է Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին կողմ տված 27 902 ընդհանուր ձայն, որից 19 057-ը Րաֆֆի Հովհաննիսյան կամ 68%, իսկ մնացածը՝ Սերժ Սարգսյան կամ 32%»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովսեփ Խուրշուրդյանը: Արդյունքները ստացվել են հետևյալ ընտրատեղամասերից. թիվ 4/11, 26, 13/33, Վանատուրի 6-րդ դպրոց, Արմավիրի Մայիսյան գյուղ, Գյումրիի թիվ 18 դպրոց, Աջափնյակի թիվ 100 դպրոց, Գյումրիի թիվ 20 դպրոց, 4/11, 5/23, 10/22, 35/10, 40/43, 34/15, 35/36, 35/34, 34/19, 34/09, 41/23, 4/17, 35/33, 35/35, 34/08, 35/19, 34/10, 34/21, 34/16, 35/22, 34/04, 35/38, 35/40, 35/23, 33/63, 33/74, 35/36, 34/39, 34/06: «Մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ հրահանգվել է բոլոր ընտրատեղամասերի նախագահներին, այնտեղ, որտեղ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, առայժմ չտրամադրել արձանագրությունները: Մյուս տեղամասերում փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները: 600 ձայն են գողացել 6/16 ըտրատեղամասում: Զեյթունի 3/25 տեղամասում մինչև այժմ չի բացվել քվեատուփը»,- ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |