Դեսպան Մանուկյանը և Իլիա Երկրորդը քննարկել միջեկեղեցական հարաբերություններին առնչվող հարցեր![]() 19 փետրվարի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ: ՀՀ դեսպանը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին էր այցելել վերջինիս 80-ամյակի և որպես Վրաստանի ուղղափառ եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք` գահակալության 35-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու նպատակով: Շնորհավորական ուղերձի փոխանցմանը հաջորդած ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր, արձանագրեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման ու ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերի կարևորությունը: Դեսպան Մանուկյանը և Նորին սրբություն Իլիա Երկրորդն անդրադարձան նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող առանձին խնդիրների, ինչպես նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու հետևորդ Վրաստանի քաղաքացիների խղճի ազատության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորության ապահովման և հայկական եկեղեցիների պահպանությանն ու վերականգնմանն առնչվող հարցերին: Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև ձևավորված ջերմ ու եղբայրական հարաբերությունները շարունակվելու են, իսկ առկա խնդիրները լուծվելու են բարիդրացիական մթնոլորտում, երկխոսության և փոխըմբռնման պայմաններում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |