Քյամալ Ալի. Հիտլերից հետո միայն Ադրբեջանում են գրքեր այրում![]() 19 փետրվարի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հիտլերի կործանումից հետո առաջին և երկրորդ գրքերի զանգվածային հրկիզումը Եվրոպայում տեղի ունեցավ Ադրբեջանում՝ Բաքվում և հետո Նախիջևանի Այլիսլի գյուղում, գրում է «Թուրան» գործակալության հոդվածում ադրբեջանցի լրագրող Քյամալ Ալին: «Ամեն դեպքում, գրքերից կազմված այլ խարույկ ինձ հայտնի չէ: Գրքերի խարույկի թեման բարձրացնում է իր հոդվածում նաև հայտնի պատմաբան Այդին Բալաևը. «հետագա զարգացումները Գերմանիայում հաստատեցին Հենրիխ Հայնեի իրավացիությունը, որը դեռ 1821թ. զգուշացնում էր, որ «այնտեղ, որտեղ գիրք են այրում, ի վերջո մարդկանց էլ կհրկիզեն»: Եվ շուտով հայտնվեցին գազախցիկներով համակենտրոնացման ճամբարները, որտեղ արդեն մարդկանց էին այրում»,-գրում է լրագրողը: Նա նշում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Human Rights Watch-ը միանգամայն սպասելի հակաադրբեջանական հայտարարություններով հանդես եկան և դեռ էլի հանդես կգան: Հեղինակը նշում է, որ Ադրբեջանում հանրային պատիժ չկա: «Մի շտապեք ցիվիլ քաղաքացի ձևանալ, քանի որ անդամախեղության սպառնալիքից մինչ դրա իրագործումը մեկ քայլ է»,-գրում է նա: «Գուցե հակաադրբեջանական հիստերիայի նախաձեռնողները կարծո՞ւմ են, որ ականջ կտրելը, վրեժը ընտանիքի անդամների միջոցով, կոչումներից զրկելն ու դատական հետապնդումները միակ հնարավոր միջոցներն են արձագանքելու ոչ հաճո վեպին»,-ասվում է հրապարակման մեջ: Քյամալ Ալին հիշեցնում է, որ անցած շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Աքրամ Այլիսլիի գրքի քննարկումները չեն հարվածի Ադրբեջանի իմիջին»: «Նրա խոսքերը այլ բան են հուշում՝ երկրի իմիջն արդեն իսկ հարվածի տակ է, իսկ հիմա իշխանությունների խնդիրն է դարձել ժխտել կատարվածը: Շատերն ասում են, որ սանձազերծած կեղտոտ քարոզարշավի վնասը շատ ավելի մեծ է, քան բուն վեպի վնասը: Կարծում եմ, համամիտ են նաև նախաձեռնողները: Թեև, այդ մարդկանց նպատական բոլորովին այլ կարող է լինել: Ամեն դեպքում, նրանց հաջողվեց շեղել մարդկանց ուշադրությունը սոցիալական խնդիրներից»,-ասվում է հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |