Հրաչյա Ռոստոմյան. «Այրուձիի» արդյունքը վերջին 22 տարիների ընթացքում լավագույնն է![]() 19 փետրվարի 2013 - 17:03 AMT PanARMENIAN.Net - «Մականախաղը Հայաստանում ունի լավ ավանդույթներ, որը հետզհետե վերականգնվում է: Այդ է վկայում մեր մարզիկների լավ ելույթը Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարում, որտեղ նրանք դարձել են երկրորդ մրցանակակիրներ: Սա հայկական մականախաղի վերջին 22 տարիների լավագույն արդյունքն է»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Մականախաղի հայկական «Այրուձի» ակումբը Աթենքում մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլին: «Այրուձին» հանդես էր գալիս A խմբում, որտեղ տոնել է 3 հաղթանակ: Այն 8 թիմերի պայքարում գրավել է 2-րդ տեղը և իրավունք է վաստակել 2014 թվականին հանդես գալ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում: Ռոստոմյանը նշել է, որ ավելացել է պետության ուշադրությունը մականախաղի նկատմամբ, ֆեդերացիային տրամադրվող պետական ֆինանսավորումը 2013 թվականին կազմել է 4,5 մլն դրամ: Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանի խոսքով, հայ մարզիկները տրամադրված են մարտականորեն և պատրաստվում են հաջող ելույթ ունենալ նաև հուլիսի 21-26-ը Հունաստանում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանու մրցակիցներն են լինելու Բուլղարիայի, Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի և Լատվիայի հավաքականները: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |