Վրաստանի ԱԳՆ. Բոլորը պետք է լավ հարաբերություններ ունենան բոլորի հետ, Վրաստանի նախապատվությունները չեն փոխվել19 փետրվարի 2013 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետը երբեք չի ասել, թե Վրաստանն ու Հայաստանը նույն նախապատվություններն ունեն արտաքին ոլորտում: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է այն բանից հետո, երբ խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպմանը պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին հարցրել է նախարարին, արդյոք վերջինս կիսում է վարչապետ Իվանիշվիլիի այն կարծիքը, որ Հայաստանը պետք է օրինակ հանդիսանա Վրաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում: «Երևան այցելության ժամանակ վարչապետ Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանի համար կարող են օրինակ ծառայել Հայաստանի լավ հարաբերությունները և ՆԱՏՕ-ի, և Ռուսաստանի հետ, և մեր երկիրը պետք է բարի նախանձով լցվի Հայաստանի հանդեպ: Դուք գիտեք, որ Հայաստանն ԱՊՀ անդամ է, ինչպես նաև ՀԱՊԿ: Իսկ հիմա դուք համաձա՞յն եք վարչապետի հետ»,-հարցրել է Ցիկլաուրին: «Վրաստանի վարչապետը Հայաստան այցելության ժամանակ ասելէ , որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի տարբեր քաղաքական ուժերի հետը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի: Ես համաձայն եմ, որ բոլորը պետք է լավ հարաբերություններ ունենան բոլորի հետ, Վրաստանի նախապատվությունները չեն փոխվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |