Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ![]() 20 փետրվարի 2013 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում այսօր տեղումներն ամենուրեք կդադարեն և օրվա մնացած մասը կլինի առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հինգշաբթի՝ փետրվարի 21-ին, կրկին ամենուրեք հավանական են տեղումներ: Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում այս գիշեր նվազել է 1-3 աստիճանով, այլ շրջաններում չի փոխվել: Հնարավոր է քամի 15-20մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց: Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ` մերկասառույց: Գիշերը կլինի 0-2, ցերեկը +3+5, երեկոյան +1+3 աստիճան տաքություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |