25 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ մարզխորհուրդը կայացրեց մի որոշում, որով հիմք դրվեց Արցախյան շարժմանը

25 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ մարզխորհուրդը կայացրեց մի որոշում, որով հիմք դրվեց Արցախյան շարժմանը

PanARMENIAN.Net - 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանում ընդունվեց մի որոշում, որով, կարելի է ասել, սկսվեց Արցախյան շարժումը: Մարզխորհուրդը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար:

Հայաստանում և սփյուռքում սկսվեցին բազմահազարանոց հանրահավաքներ։ Շուտով ստեղծվեց կազմկոմիտե, որը կազմակերպում և ղեկավարում էր հանրահավաքները: Շարժումը համակարգելու նպատակով ավելի ուշ՝ մարտ ամսին, ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր մասնաճյուղերը ստեղծեց հանրապետության շրջաններում։

Արցախի հիմնախնդիրը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գործիչներ հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---