ՄԱԿ-ը մտահոգված է ԱՄՆ անօդաչու սարքերի ակտիվ կիրառմամբ Աֆղանստանում

ՄԱԿ-ը մտահոգված է ԱՄՆ անօդաչու սարքերի ակտիվ կիրառմամբ Աֆղանստանում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտահոգված է ԱՄՆ անօդաչու սարքերի ակտիվ կիրառմամբ Աֆղանստանում, հայտնում է Associated Press-ը: Ըստ Աֆղանստանում ՄԱԿ առաքելության (UNAMA) զեկույցի, նման դեպքերի քանակը Աֆղանստանի տարածքում 2012թ. աճել է 72 տոկոսով: Ավելացել է նաև զոհվածների քանակաը:

(UNAMA) հանձնաժողովը դիմել է ԱՄՆ Զինված ուժերին՝ խնդրելով վերանայել անօդաչու սարքերի օգտագործման ծրագիրը: Ի պատասխան ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչ Լեստեր Տ. Քերոլը նշել է, որ այժմ ԱՄՆ-ն չի կարող ներկայացնել անօդաչու սարքերի օգտագործման ծրագրի մանրամասները՝ նշելով, որ դրանց կիրառումը նպաստել է «Ալ Քայիդայի» դեմ պայքարին, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---