Վերին Լարսի ՀԱԿ-ը բաց է տրանսպորտի երթևեկության համար

Վերին Լարսի ՀԱԿ-ը բաց է տրանսպորտի երթևեկության համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության վարչությունը թույլ է տվել բացել երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետը: Ճանապարհը փակվել էր երեքշաբթի օրը եղանակի վատթարացման պատճառով:

Այժմ ճանապարհը բաց է երկու ուղղությամբ առանց սահմանափակումների մինչ հատուկ կարգադրությունը:

Ձմռան ամիսներին ճանապարհը մի քանի անգամ փակվել է մեքենաների համար Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---