Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը բրոնզի համար կպայքարի Թուրքիայի հետ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը բրոնզի համար կպայքարի Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Թեհրանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթում Հայաստանի հավաքականը A խմբում հաղթել է Բելառուսին: Հայ ըմբիշները դուրս են եկել խմբից ու բրոնզե մեդալների համար կպայքարեն Թուրքիայի հետ:

Հայ մարզիկներից հաղթանակներ են տարել Հարություն Հովհաննիսյանը (55կգ), Ալեքսան Միքայելյանը (60կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84կգ) և Սարգիս Տոնոյանը (96կգ):

Պարտություն են կրել Տիգրան Թորոսյանը (66կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ): Հայաստանը հաղթել է 5:2 հաշվով:

Եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան այսօր երեկոյան: Եզրափակչում Ռուսաստանը կհանդիպի Իրանի հետ:

Հայաստանը Աշխարհի գավաթում երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---