Վրաստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ![]() 20 փետրվարի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, փետրվարի 20-ին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավարը: Սահակաշվիլիի և Սարգսյանի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին: «Վրաստանի ղեկավարը իր հայ պաշտոնակցին հաջողություն է մաղթել, բարգավաճում հայ ժողովրդին, ինչպես նաև երկրի տնտեսական և ժողովրդավարական զարգացում: Միխայիլ Սահակաշվիլին ու Սերժ Սարգսյանը անդրադարձել են նաև Վրաստանի ու Հայաստանի հետագա հարաբերություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |