ԵՄ-ն համաձայն է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների եզրակացությունների հետ![]() 20 փետրվարի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կիսում է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների նախնական եզրակացությունները: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ: «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահական ընտրությունների նախնական արդյունքները և ողջունում ենք դիտորդների միջազգային առաքելության հայտարարությունը նախնական եզրակացությունների մասին»,-ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն նշում է ՀՀ իշխանությունների արձանագրած առաջընթացը նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում, մասնավորապես ընտրական գործընթացի կատարելագործման, թեկնածուների համար ազատ ընտրարշավ ապահովելու և ընտրացուցակների բարելավման ուղղությամբ: Միևնույն ժամանակ ԵՄ-ն ակնկալում է, որ որոշ չլուծված խնդիրներ, այդ թվում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և պետծառայողների անաչառության հարցը, ընտրարշավի ֆինանսավորման ոչ այնքան պարզ մեկնաբանությունը, ինչպես նաև ընտրողների հանդեպ ճնշման դեպքերը ապագայում կբացառվեն: «Մենք նաև կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շտկումներ կատարել ԸՕ-ում ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհուրդների համաձայն, որ տրվել են 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |