Ազատ դեմոկրատներ. 25 տարի առաջ հայ ժողովրդի ազատատենչ ոգին զարթոնք ապրեց![]() 20 փետրվարի 2013 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. Սիրելի՛ հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: 25 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, հայ ժողովրդի ազատատենչ ոգին ու անկախության ձգտումը զարթոնք ապրեց, և հենց այդ զարթոնքի շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի անկախ Հանրապետությունը: Շարժումը ծնեց նաև հայկական երկրորդ անկախ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախյան Շարժումից 25 տարի անց էլ ՀՀ քաղաքացին անկոտրում է և ամուր կանգնած իր հողի վրա՝ պայքարելով Հայաստանի Հանրապետությունում իրական ժողովրդավարության հաստատման և մրցունակ պետություն ունենալու համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով այս պատմական օրվա կապակցությամբ՝ մեր երախտիքն ենք հայտնում այն մարդկանց, որոնց պայքարի և արյան գնով այսօր մենք ունենք անկախ պետություն: Վստահ ենք, որ ՀՀ անկոտրում և արժանապատիվ քաղաքացին ի զորու է հաղթահարել մեր պետության առջև ծառացած բոլոր մարտահրավերները, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |