ՀՀԿ-ն հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից![]() 21 փետրվարի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել հայտարարությամբ Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված ՀՀԿ միջոցառման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից: Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |