Գառնիկ Մարգարյան. Ռոբերտ Քոչարյանը կոռումպացված կառույցներ է ղեկավարում![]() 21 փետրվարի 2013 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիան հասել է վտանգավոր չափերի, որը ուղղակիորեն վտանգում է ազգային անվտանգությունը:Ներկայումս կոռուպցիան համակարգային ինքնաբավարար գործոնից վերածվել է համակարգակառուցողականի: Սա «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի անդամ և «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կարծիքն է: «Ձևավորվել է անգամ չինովնիկների և այլ առանցքային պաշտոնյաների նշանակման սկզբունքը` անձնական նվիրվածության սկզբունքին ավելացել է ևս մեկ գործոն` մասնագիտական պիտանելիությունը: Վերջին գործոնը կտրուկ բարձրացրեց կոռուպցիայի մակարդակը երկրում` ինչպես օրենքների, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերի ընդունման պրոցեսում»,-ասաց նա: Գառնիկ Մարգարյանն ասաց, որ իրենք հրապարակելու են կոռուպցիոն կառույցների և նրանց ղեկավարների տասնյակը: Ըստ նրա՝այն գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չի բացառվում, որ այդ ցուցակում լինի նաև նախագահ Սերժ Սարգսյանը. «Մենք համագործակցում ենք ՌԴ, ԱՊՀ, և Եվրոպական մի շարք երկրների նմանատիպ կառույցների հետ, որոնք ստացել են ՄԱԿ-ի հրավերը՝ գրանցվելու որպես միջազգային հակակոռուպցիոն կառույց: Մենք առաջարկում ենք ՀՀ չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ունենալ այս հարցում»,-ասաց Գառնիկ Մարգարյանը: «Հայրենիք և պատիվ» կուսակցության կանոնադրության և ծրագրի պահանջների իրականացման, կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար իրականացնելու նպատակով 2012 թվականիի դեկտեմբերի 6-ին հիմնադիր ժողովի որոշմամբ ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» հասարակական կազմակերպություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |