Պաշտոնական Բաքուն բացատրություններ է պահանջում Գյուլից Հայաստանի նախագահին շնորհավորելու վերաբերյալ![]() 21 փետրվարի 2013 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է պարզույթուն մտցնի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված շնորհավորական ուղերձի հարցում, գտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Մամուլից ինձ հայտնի դարձավ, որ իբր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել: Ես ճշգրիտ տեղեկություն չունեմ, քանի որ պետք է ուսումնասիրել այդ հարցը, քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանի անունով մեկ-երկու շնորհավորանք է ստացվել: Եվ եթե նույնիսկ նման շնորհավորանք եղել է, հարկավոր է, որ Թուրքական պետության դիրքորոշումը, Աբդուլլահ Գյուլի դիրքորոշումը պարզաբանվի»,-ասել է Նովրուզ Մամեդովը, գրում է «Թրենդ» գործակալությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |