ՋԵԿ ՍՔՈԹ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԾԱԳՈՒՅՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ22 սեպտեմբերի 2005 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու բանաձեւերը մեծ դժվարությամբ են ընդունվել Կալիֆորնիայի Կոնգրեսում: Այս մասին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է Կալիֆորնիայից սենատոր Ջեկ Սքոթը: Նրա խոսքերով` պատճառն ուժեղ թուրքական լոբբիի առկայությունն էր: «Նրանց ներկայացուցիչրները փորձել են համոզել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել` ներկայացնելով ինչ որ փաստեր, բայց մենք նրանց չենք լսել»,- նշել է սենատորը` միաժամանակ ավելացնելով, որ «Հայոց ցեղասպանությունը կարեւորագույն հարց է, որին պետք է մեծագույն ուշադրություն հատկացնել»: Ջ.Սքոթը հայտարարել է նաեւ, որ «Մենք կգործադրենք ամեն ջանք, որպեսզի բանաձեւերն ընդունվեն ԱՄՆ Սենատի մակարդակով»: Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ սենատոր Ջ.Սքոթը «Հայաստանի մեծ բարեկամն է եւ զգալի ավանդ ունի Կալիֆորնիայում հայկական հարցի առաջխաղացման գործում», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |