ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ22 սեպտեմբերի 2005 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Ջեք Սքոթին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ջ. Սքոթը Հայաստանում է Կալիֆորնիայի տարածաշրջանային առեւտրային կենտրոնի բացման նպատակով: Կենտրոնի բացման որոշումն ընդունվել է 2001 թվականին` Ջ.Սքոթի ներկայությամբ, որը հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ` Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է հայոց ցեղասպանությունը նաեւ նրա աջակցությամբ: Հանդիպման ընթացքում սենատորը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսն էլ կճանաչի 1915 թ. հայերի ցեղասպանությունը: Նրա կարծիքով` առեւտրի կենտրոնը կարող է նպաստել ոչ միայն երկկողմանիորեն շահավետ տնտեսական կապերի զարգացմանը, այլեւ` զբոսաշրջությանը: Արթուր Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել Առեւտրի կենտրոնի բացման կապակցությամբ, ինչպես նաեւ ընդգծել է առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանն աջակցելու իր պատրաստակամությունը: Երկուստեք կարեւորվել է Կալիֆորնիա նահանգի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ ուղղակի կապերի հաստատումը: Զրույցի ընթացքում նշվել է նաեւ, որ պառլամենտական կապերի զարգացման անհրաժեշտության հարցը քննարկվել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դենիս Հասթերթի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |