ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ22 սեպտեմբերի 2005 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ. Օսկանյանը բարձր գնահատելով դինամիկ զարգացող հայ-հունական հարաբերությունները բոլոր ոլորտներում` նշել է դեսպանի անձնական ներդրումը երկու երկրների բարեկամության ամրապնդման մեջ: Դեսպանը իր հերթին, նշելով իր եռամյա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի արձանագրած տնտեսական ակնհայտ առաջընթացը, ինչպես նաեւ միջազգային հետաքրության աճը Հայաստանի նկատմամբ` վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է ապահովել կայուն զարգացում եւ լուծել հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |