Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ Ջ. ՍՔՈԹԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ22 սեպտեմբերի 2005 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջեկ Սքոթին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Կալիֆորնիայի հարաբերությունների զարգացման հեռանկարները` կարեւորելով երկու երկրների պետական եւ քաղաքական գործիչների փոխայցելությունները, ինչպես նաեւ գործարար շրջանակների եւ պարզ քաղաքացիների շփումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել սենատորի անձնական ավանդը Հայաստանում Կալիֆորնիայի առեւտրի կենտրոնի հիմնադրման, ինչպես նաեւ նահանգում Հայոց ցեպանության ճանաչման գործում: Իր հերթին, Ջեկ Սքոթը հավաստիացրել է, որ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը «հայկական հարցում»` վստահություն հայտնելով, որ ՀՀ-ում նորաբաց Առեւտրի կենտրոնը կամուրջ կդառնա երկու ժողովուրդների միջեւ: Սենատորը նշել է, որ Առեւտրի կենտրոնի գործունեությունն ընդգրկելու է ոչ միայն Հայաստանը, այլեւ հարակից երկրները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |