Փորձագետ. Սերժ Սարգսյանի կառավարությունը միայն «կոսմետիկ» փոփոխություններ կկատարի

Փորձագետ. Սերժ Սարգսյանի կառավարությունը միայն «կոսմետիկ» փոփոխություններ կկատարի

PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեծ փոփոխություններ չի ակնկալում տնտեսության մեջ հետընտրական շրջանում: «Գտնում եմ, որ վերընտրված իշխանությունը միայն մանևրելու է առկա տնտեսական ծրագրերի միջև և «կոսմետիկ» փոփոխություններ է կատարելու, մեծ ռիսկերի չգնալով»,-ասել է նա փետրվարի 22-ի մամլո ասուլիսում:

Միաժամանակ Մակարյանը գտնում է, որ կառավարությունը պետք է սեփական ծրագրով առաջնորդվի, ոչ թե նախագահի նախընտրական ծրագրով, առավել ևս, որ Սահմանադրությունը գործադիր մարմնին օժտում է նման լիազորություններով: Իսկ վերընտրված նախագահին նա խորհուրդ տվեց ամեն օր հիշել ՀՀ Սահմանադրության 49 հոդվածը, որտեղ ասվում է, որ «ՀՀ նախագահը հանդիսանում է Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը:

Իր հերթին կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսին է ցանկանում լինել 5, 10 տարի հետո և ըստ այդմ մշակի իր զարգացման հիմնական ուղին: «Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, այս պարագայում կարելի է խոսել միայն աճի կամ անկման մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ տնտեսական ծրագիրը պետք է ձգտի որակական ցուցանիշներ ապահովել, ոչ թե քանակական:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---