Թուրքական կառավարությունը հանդիպումներ է անցկացնում Օջալանի հետ![]() 22 փետրվարի 2013 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության (BND) երկրորդ պատվիրակությունը, որը ներկայացնում է երկրի քուրդ բնակչությունը, կբանակցի ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որը գտնվում է Իմրալի կղզում՝ կրելով ցմահ բանտարկությունը: Թուրք-քրդական 30-ամյա զինյալ հակամարտությունը դադարեցնելու նպատակով Էրդողանի կառավարության նախաձեռնությամբ հանդիպումներ են անցկացվում Օջալանի հետ, քանի որ վերջինս մեծ հեղինակություն է վայելում իր կողմնակիցների շրջանում և բազմիցս է դժգոհություն հայտնել իր կողմնակիցների գործողությունների առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |