Մարտի 5-ին կկայանա ԱԳՆ շենքի աճուրդը![]() PanARMENIAN.Net - Մարտի 5-ին կկայանա ԱԳՆ շենքի աճուրդը: Ինչպես տեղեկանում են Պետական գույքի կառավարման վարչությունից, շենքի մեկնարկային գինը 51մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլար է: Ինչպես ավելի վաղ ասել էր վարչության նախագահ Արման Սահակյանը, հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանն ու «Տանգո» ընկերությունը ցանկանում են ձեռք բերել շենքը, սակայն, հաշվի առնելով հանրության տեսակետը, որոշվել է շենքն աճուրդի հանել: Եթե սահմանված 51մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ավելի գնով գնել ցանկացող լինի, ապա շենքը կվաճառվի այդ ցանկացողին: Հավելենք, որ վաճառվելու է ամբողջ 2-րդ կառավարական շենքը, որի կազմում մտնում են նաև Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |