ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՓՈՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատը ընդունեց Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հնդկական երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ հոկտեմբերի սկզբին Հնդկաստանի փոխնախագահի Հայաստան կատարելիք այցի նախնական ծրագրին առնչվող մանրամասներ: ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացումները, ներդրումային դաշտը, սահմանադրական բարեփոխումների գործընթացը, զբոսաշրջության խթանման հնարավորությունները: Կողմերը հույս հայտնեցին, որ Հնդկաստանի փոխնախագահի առաջիկա այցը Հայաստան էլ ավելի կնպաստի հայ-հնդկական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը տարբեր ոլորտներում:
 Ուշագրավ
---