Դավիթ Նալբանդյան. АТР վարկանիշը վերջերս ինձ համար երկրորդական նշանակություն ունի

Դավիթ Նալբանդյան. АТР վարկանիշը վերջերս ինձ համար երկրորդական նշանակություն ունի

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտարարել է, որ АТР վարկանիշը վերջերս իր համար երկրորդական նշանակություն ունի:

«Այս տարի ես որոշել եմ վերանայել մրցաշարերի իմ ժամանակացույցը: Ես մտադիր եմ մասնակցել միայն այն մրցումներին, որոնք ինձ դուր են գալիս: Ինձ համար կարևորը լավ ինքնազգացողությունն է ու իմ խաղից հաճույք ստանալը: Բարձր տեղերը վարկանիշում իմ առաջնային նպատակը չեն»,-մեջբերում է Նալբանդյանին welovetennis.fr. կայքը:

Բուենոս Այրեսի մրցումների երկրորդ շրջանում արգենտինացին զիջել է իսպանացի թենիսիստ Դավիթ Ֆերերին 6:2, 4:6, 6:0 հաշվով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---