ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ24 սեպտեմբերի 2005 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի (ՄԿԽԿ) ներկայացուցիչները այցելել են «օրերս Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացի Ալբերգ Պետեոսի Աբրահամյանին»: Ինչպես հաղորդել են ՄԿԽԿ Բաքվի գրասենյակում, կազմակերպությունը իր հսկողության տակ է պահում այս հարցը եւ հայտարարում է, որ հետաքրքրվում է ձերբակալվածի ճակատագրով: Նշենք, որ «ըստ Ադրբեջանի իրավապահ մարմինների Աբրահամյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին Գուսարի շրջանի Չիլյագիր գյուղի մոտ: Ենթադրվում է, որ նա Ադրբեջան է անցել ռուս-ադրբեջանական սահմանով: Շուտով պարզվել է, որ նա Հայաստանի Մարնիի շրջանի Զավաջուղ գյուղի բնակիչ է: Իր հերթին լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի ներքին գործերի նախարարը հաղորդել է, որ այդ գործով հետաքննություն է տարվում: Ինչպես ասել է նախարարը, իր բացատրականում Ա.Աբրահամյանը գրել է, որ Ադրբեջան է եկել իր եղբոր մոտ», հաղորդում է «Կավկազսկի ուզելը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |