Մի խումբ ուսանողներ անժամկետ դասադուլ են հայտարարում![]() 25 փետրվարի 2013 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ ուսանողներ անժամկետ դասադուլ են հայտարարում, որով արտահայտում են իրենց բողոքը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների վերաբերյալ: «Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»,- ասված է նրանց հայտարարության մեջ։ Դասադուլի սկիզբը մեկնարկում է այսօր, ժամը 11:30-ին, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև։ Ավելացնենք, որ Facebook սոցիալական ցանցում տարածված իրադարձությանն արդեն միացել է 433 հոգի, ևս 147-ը միգուցե միանան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |