ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՍԸ «ՍՈՒ» ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանը ձեռք է բերել Սլովակիայից ռուսական արտադրության տասը «Սու» նոր կործանիչներ, շաբաթ օրը հաղորդել է լրագրողներին Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: «Նրանք լիովին պատրաստ են մարտական առաջադրանք կատարելու»,-նշել է Ա.Աղաբեկյանը: Փոխնախարարը հայտարարել է նաեւ, որ Հայաստանի Զինված ուժերի ռազմական տեխնիկան գտնվում է նորմալ վիճակում: Նա հրաժարվեց հայտնել այն թիվը, որը պետբյուջեի շրջանակներում տրամադրվել է դրանց համար` նշելով միայն, որ ձեռքբերված նոր կործանիչները ռուսական արտադրության են: «Հայաստանը ըստ անհրաժեշտության ձեռք է բերում նորը եւ նորացնում է եղած ռազմատեխնիկան»,-նշել է Աղաբեկյանը: Նրա խոսքերով, բանակը ի վիճակի է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները իր ունեցած ռազմական տեխնիկայով:
 Ուշագրավ
---