Պաղեստինը պահանջում է ստուգել իսրայելյան բանտերը

Պաղեստինը պահանջում է ստուգել իսրայելյան բանտերը

PanARMENIAN.Net - Պաղեսիտնը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել, ստուգելու համար իսրայելյան բանտերում պաղեստինցի կալանավորների պայմանները 30-ամյա Արաֆատ Ջարադատի մահվան կապակցությամբ, որը զոհվեց բանտում, և ևս 4 կալանավորների տևական հացադուլի կապակցությամբ, հայտնում է Associated Press-ը:

Իսրայելի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Ջարադատը մահացել է սրտի կաթվածից: Հերձումը կատարվել է պաղեստինցի բժշկի ներկայությամբ: Վերջինս հայտնում է, որ զոհվածի երկու ողերը կոտրված էին, բազմաթիվ վնասվածքներ կային և սրտի կաթվածի ոչ մի նշան:

Մի քանի հազար պաղեստինցի կալանավորներ նախօրեին հրաժարվեն են կերակուրից որպես բողոքի նշան Արաֆատ Ջարադատի մահվան դեմ

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---