ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԽՎ «ՌՈՈՒԶ-ՌՕՈՒԴ» ՍԵՄԻՆԱՐԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-9 Երեւանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը, որին կմասնակցեն շուրջ 60 խորհրդարանականներ 22 երկրներից: Սեմինարի շրջանակներում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, պաշտպանական եւ ոստիկանական համակարգերի բարեփոխմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու մասնակիցների նաեւ Ադրբեջանից` տալով նրանց անվտանգության երաշխիքներ: Սեմինարին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող Գորան Լենմարկերին: Ըստ կառավարության որոշման, սեմինարի անցկացման համար Հայաստանի Ազգային ժողովին է հատկացվել 32 մլն 549 հազար դրամ:
 Ուշագրավ
---