«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-Ն միջազգային դրամական փոխանցումներ կիրականացնի intelexpress համակարգով

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-Ն միջազգային դրամական փոխանցումներ կիրականացնի intelexpress համակարգով

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ INTELEXPRESS (Վրաստան) վճարահաշվարկային համակարգով: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», ANELIK, «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM» և «AVERS» համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---