Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն կողմ է, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկվի ԱԺ-ում![]() 25 փետրվարի 2013 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունը կողմ է, որ երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը քննարկվի ԱԺ-ում: Այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի սենյակում տեղի ունեցած քննարկումից հետո: «Անհնար է չքննարկել այդ թեման և դա պետք է կազմակերպել շատ արագ: Մենք պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից: Մի քանի օր մենք կմտածենք քննարկման ձևաչափի մասին, սակայն կարևոր է, որ բոլոր կողմերը քննարկում անցկացնելու պատրաստակամություն հայտնեն»,-ասաց Գալուստ Սահակյանը Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |