Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայում![]() 25 փետրվարի 2013 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգևոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ և հայ համայնքի բազմաթիվ անդամներ: Պատարագի ավարտից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հիշատակի երթ դեպի Փարիզի Երևանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն` ի հիշատակ սումգայիթյանի ջարդերի զոհերին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Միաժամանակ զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |