Սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն է տեղի ունեցել ԱՄԷ-ում![]() 25 փետրվարի 2013 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն, որը կազմակերպել էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը և ԱՄԷ ազգային վարչությունները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: 1988թ. փետրվարի անմեղ զոհերի հիշատակի արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր, ովքեր աղոթեցին զոհերի հիշատակի, համայն հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի բարօրության համար
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |