Արցախյան շարժման 25-ամյակն են նշել Հաագայում![]() 25 փետրվարի 2013 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 25 ամյակին: Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան պայքարի 25 տարիների ձեռքբերումներին և շեշտեց թե' Սփյուռքում և թե' հայրենիքում հայ ժողովրդի կողմից միասնական ու նպատակասլաց ջանքերի գործադրման կարևորությունը` պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու և երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը «Լեռնային Ղարաբաղը 25 տարիների պայքարից հետո. որտե՞ղ ենք հիմա կանգնած» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ամստերդամի համալսարանի դասախոս, Կովկասի հարցերով փորձագետ, դոկտոր Շարլոտ Հիլլը: Իր խոսքում դոկտոր Հիլլն անդրադարձավ բանակցային գործընթացին, հակամարտության կողմերի դիրքորոշումներին, ինչպես նաև հակամարտության լուծման հնարավոր տարբերակներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |