Թուրքական ավիացիան հարվածել է քուրդ գրոհայինների օբյեկտներին Հյուսիսային Իրաքում

Թուրքական ավիացիան հարվածել է քուրդ գրոհայինների օբյեկտներին Հյուսիսային Իրաքում

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության յոթ օբյեկտներ հայտնվել են թուրքական ավիացիայի հարվածների տակ: Ռմբակոծվել են թուրքական սահմանին մերձակա օբյեկտները:

Գործողությունը տեղի է ունեցել ՔԱԿ հետ բանակցելու Անկարայի ջանքերի ֆոնին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Իշխանությունները բանակցում են ցմահ բանտարկված ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Նախօրեին հայտնի է դարձել, որ նա ժամկետ է սահմանել ծայրահեղականների համար Թուրքիայից հեռանալով վերաբերյալ, ինչն էլ պահանջում է կառավարությունը: Նրա նամակում ասվում է, որ «եթե պայմանները դասավորվեն, ՔԱԿ պետք է հեռանա Թուրքիայից մինչ օգոստոսի 15-ը»՝ միաժամանկ կոչ անելով զենքը վայր դնել մինչ Նովրուզը՝ մարտի 21-ը: Նա նշել է նաև, որ ՔԱԿ-ը չի պահանջում ինքնավարություն կամ առանձին պետության ստեղծում, սակայն խաղաղ կարգավորման ծրագրի տապալման դեպքում, Թուրքիան կարող է լուրջ ցնցումների ենթարկվել:

Էրդողանն իր հերթին նշել է, որ «Թուրքիան խնդիրներ չի ունենա հենց որ գրոհայինները զենքը վայր դնեն ու հեռանան երկրից»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---