ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԼՂՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ «ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ» ՕՐԵՐԸ28 սեպտեմբերի 2005 - 08:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մեկնարկում են Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ավանդական օրերը: Նախաձեռնողը ՀՀԿ եւ ՌՀՄ ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա ՌՀՄ հրապարակումնների շնորհահանդես: Օրերի բացման արարողությունը տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում: Պատվիրակության կազմում են ռուսաստանցի գրողներ, որոնք կհանդիպեն իրենց հայ գործընկերների հետ: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի Զինված ուժերի զինվորների եւ ռուս սահմանապահների հետ, որոնք պաշտպանում են հանրապետության պետական սահմանը: Տեղի կունենա դպրոցականների «Ընդմիշտ միասին» փառատոնը, որը խորհրդանշում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովրդների դարավոր բարեկամությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |