Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին![]() 28 փետրվարի 2013 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին, որը կանցնի մայիսի 15-26-ը: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել են փառատոնի կազմակերպիչները: «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել մի փառատոնի ժյուրին, որն անընդհատ ապացուցում է, որ կինոն աշխարհի լեզուն է»,-ասել է ռեժիսորը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: 66-ամյա Սփիլբերգը շուրջ 130 ֆիլմերի պրոդյուսեր է, մոտ 50 կինոկարների ռեժիսոր: 1994թ. նրա «Շինդլերի ցուցակը» արժանացավ «Օսկարի» որպես լավագույն ֆիլմ, իսկ Սփիլբերգը ճանաչվեց լավագույն ռեժիսոր: 1999թ. նա կրկին արժանացավ մրցանակի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի համար: Նրա վերջին «Լինքոլոն» ֆրլմը նույնպես պայքարում էր այս տարի 2012թ. լավագույն կինոնկարը ճանաչվելու համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |