Վաչե Ղահրամանյան. Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել պատմությունն ու փաստերը

Վաչե Ղահրամանյան. Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել պատմությունն ու փաստերը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia) նշել է Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցը և լուսավորչական ծրագիր է սկսել ավստրալացի օրենսդիրների շրջանում: «Այսօր, հիշելով Սումգայիթի ջարդերի զոհերին, մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին ենք, որը շարունակում է պայքարն անկախության համար: Մեղ համար շատ կարևոր է որքան հնարավոր է շատ տեղեկություններ տարածել Լեռնային Ղարաբաղի հայերի մասին»,-հայտարարել է ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը: «Միջազգային հանրությունը, ներառյալ Ավստրալիան, պետք է դատապարտի Ադրբեջանի այդ գործողությունները»,-ասել է նա:

ANC Australia-ն Ավստրալիայի խորհրդարանի յուրաքանչյուր անդամին տեղեկատվություն է տրամադրել ԼՂՀ ու Սումգայիթի ջարդերի մասին, տեղեկացնելով նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ապատեղեկատվական գործունեության մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---