ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացահայտում է նորարարական մտածելակերպի գաղտնիքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացահայտում է նորարարական մտածելակերպի գաղտնիքները

PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել էր համալսարանի ուսանողների հետ և հանդես եկել բիզնես-նորարարությունների վերաբերյալ դասախոսությամբ:

Ռալֆ Յիրիկյանի ինտերակտիվ դասախոսության հիմքում ընկերության իրականացրած նորարարական նախագծերն էին: Յիրիկյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգի մասնագետների մշակած և հաջողությամբ իրականացված նորարարական նախագծերին:

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ գործարար էթիկայից բխող առանցքային քայլերին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Յիրիկյանը ներկայացրեց ընկերության առանցքային արժեքները, ինչպես նաև խոսեց նորարարությունների դինամիկայի և աշխատանքում պատասխանատվության մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---