Կարեն Գրիգորյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Քափել լա Գրանդում![]() 28 փետրվարի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր և մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ղարամյանը և Էլինա Դանիելյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով: 7,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան): Իսկ Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում տասը տուրից հետո Սարգիս Մանուկյանն ունի 6,5, Արմինե Բաբայանը` 6 միավոր: Օմիդ Նորուզին (Իրան) վաստակել է 9,5 միավորով և, անկախ վերջին տուրի արդյունքներից, ապահովել է իր հաղթանակը մրցաշարում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |