Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը 2809 միավորով![]() 1 մարտի 2013 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախկինի պես 3-րդ տեղում է: Նա ունի 2809 միավոր և Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան), որը 2-րդ տեղում է, միայն մեկ միավոր է զիջում: Վարկանիշի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը վաստակել է 2872 միավոր: Ուժեղագույն շախմատիստների թվում կան ևս 4 հայ գրոսմայստերներ: Վլադիմիր Հակոբյանը պահպանել է իր դիրքը և 2704 միավորով 45-րդ տեղում է: Սերգեյ Մովսիսյանը 2695 միավորով նահանջել է 60-րդ տեղը, Գաբիել Սարգսյանը բարելավել է իր ցուցանիշը երկու հորիզոնականով և 2666 միավորով 78-րդ տեղում է: 2013թ. Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 2663 միավորով 81-րդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |