Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետը

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս որոշումը կայացվել է երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Նման առաջարկով հանդես է եկել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակը լրագրողներին հայտնել է, որ որոշումն ընդունվել է միաձայն, այլ առաջադրումներ չեն եղել:

Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը կարող է թեժ լինել: Մասնակցության մասին արդեն հայտնել են նաև «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները: Թե ով կգլխավորի այս երկու կուսակցությունների ցուցակները, դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
---