Եվս 20.000 եվրո՝ սիրիահայերին օգնելու համար

Եվս 20.000 եվրո՝ սիրիահայերին օգնելու համար

PanARMENIAN.Net - Պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ, ջանադրաբար օգնության է հասնում նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) հետ: Բացի այդ` «Առաքելություն Հայաստան»-ի աշխատակիցները հեշտացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ: Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն աջակցում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությանը` Հայաստանում սիրիացի փախստականների համար կազմակերպվող մարդասիրական օգնության նպատակով տրամադրելով 20.000 եվրո: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն այսօր Գերմանիայի դեսպանությունում ստորագրեցին սիրիահայերին աջակցության մասին պայմանագիրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---