Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը կկայանա ապրիլի 3-ին![]() 1 մարտի 2013 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կողմի հետ 4-ամյա բանակցությունների արդյունքում Narekavan Tour –ի հիմնադիրներին, որոնց թվում կան նաև թուրքագետներ, վերջապես հաջողվել է պայմանավորվել Երևան-Վան ուղիղ չվերթի գործարկման մասին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Narekavan Tour-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 3-ին: Չվերթը կիրականացվի թուրքական Borajet ընկերության հետ համատեղ շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերը: Տոմսի նախնական արժեքը կլինի 250 դոլար, թռիչքի տևողությունը՝ 40 րոպե, սակայն առաջին ուղևորների համար 20 տոկոս զեղչեր կսահմանվեն, ուրախացնելու համար առաջին ուղևորներին: Արմեն Հովհաննիսյանը հավելել է, որ ամեն տարի Արևմտյան Հայաստան այցելելու հարյուրավոր ցանկացողներ են լինում և չվերթի գործարկման հետ նրանց թիվը կավելանա, ավելին, դա դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի ու Թուրքիայի գործարար կապերի վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |