ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 3 ՓՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ30 սեպտեմբերի 2005 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ստորագրեցին «Հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների` մելանժի վերացման ծրագրի 3 փուլի իրականացման մասինե փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Ծրագրի իրականցման արդյունքում մելանժը վերամշակվում է ընդունելի եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որը օգտագործվելու է թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողերը պարարտացնելու համար: Շնորհակալություն հայտնելով նախարարին` Վլադիմիր Պրյախինը փաստեց, որ ծրագրի երեք փուլերի իրականացմանը նպաստեց ՀՀ ՊՆ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից ցուցաբերած օրինակելի աջակցությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |