«Հայազն». Դասադուլի մասնակիցների նկատմաբ «ուսումնատենչ» ուսանողների կազմակերպած բռնությունն անընդունելի է![]() 2 մարտի 2013 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Հայազն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է ուսանողական ցույցերի և դասադուլի մասնակիցների նկատմամբ բռնության որևէ կիրառություն: «Դատապարտելի է այդ բռնություններին բուհական ուսանողական խորհուրդների, ինչպես նաև «ուսումնատենչ» ուսանողների կազմակերպված հրոսակախմբերի ներգրավումը, և հատկապես այդ նպատակով հայրենակցական կապերի շահագործումը: Համոզված ենք, որ նման գործողությունները հրահանգվում են իշխանական բարձր աշխատասենյակներից և կախյալ կատարողներին են փոխանցվում անմիջապես համալսարանների ղեկավարների միջոցով: Այս խայտառակությունը պետք է բացառվի»,-ասված է հայտարարության մեջ: «Հայազն» կուսակցությունը հայտարարում է, որ ապագայում բոլոր միջոցներով պաշտպանելու է պայքարող ուսանողներին ցանկացած նման ոտնձգությունից: «Միաժամանակ, մենք առավելագույնս կազմակերպվելու, ընդհանուր նպատակները հստակեցնելու և հետագա գործողությունները արդյունավետ ծրագրելու կոչ ենք ուղղում բողոքի ցույցերին մասնակցող և քաղաքականապես ակտիվ մյուս ուսանողներին: Դեպի ազգային պետություն տանող մեր պայքարը տևական է լինելու, բայց անպայման հաղթական»,- ասված է «Հայազնի» տարածած հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |