Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին կոչ արեց ինքնաբացարկ հայտնել![]() 2 մարտի 2013 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն այս անգամ մեկնարկեց նրա ելույթով, որից հետո «Ժառանգության» առաջնորդը հանրահավաքի մասնակիցների հետ երգեց ՀՀ հիմնը: «Ես ունեմ միայն մի ծրագիր, մի ռազմավարություն, մի հստակ անելիք: Դա այն է, որ ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հետ միասին պաշտպանելու ենք ժողովրդի իրավունքը: Մեր պահանջն է, և իրենք կատարելու են այդ պահանջը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա Սերժ Սարգսյանին հրավիրեց Ազատության հրապարակ` ճանաչելու ՀՀ քաղաքացիների իշխանությունը, ինչը պահանջում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ամբողջ ժողովուրդը: «Նա պետք է ինքնաբացարկ հայտնի: Սա խաղ չէ: Դուք լո՞ւրջ եք, թե՞ խաղի մեջ եք, որոշեք: Եթե ինքը չի ուզում խորացնել այս համազգային տագնապը, եթե հարգում է սեփական ընտանիքին և սիրում է հայրենիքը, ինչին ես կասկած չունեմ, ազգային ինքնագիտակցություն ունի, պիտի գա և թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի: Հանկարծ չանի, որ այս շենքում երդում տա սուրբ գրքի վրա: Եթե դա արեց, կբերի հերթական ողբերգության, ոչ արյան ողբերգության, երբեք: Ժողովրդին խեղդելու, դատարկ հրապարակի վրա իշխելու ողբերգության կբերի»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակ հրավիրեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, դարձյալ հրաժարական տալու: Դիմելով վարչապետին, «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց. «Գործող վարչապետ, Ձեզ ևս հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ հաշվետվություն տալու ժողովրդին: Եկեք այստեղ և պատասխան տվեք մեր ժողովրդին աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, փոքր և միջին բիզնեսների, բնության խեղդման համար: Եկեք հաշվետվություն տվեք նաև մեր ուժային և դատական իշխանությունների հակասահմանադրական գործողությունների համար: Մինչև մենք կազմակերպենք մեր ապագա կառավարությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի եկածների հետ որոշեց, որ նախագահին, վարչապետին և քաղաքապետին իրենք Ազատության հրապարակում կսպասեն մարտի 5-ին: Անդրադառնալով այն քննարկումներին, թե ինքը թիմ չունի, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Իմ թիմի մասին խոսել են հեգնողները, ես ուրիշ թիմ չունեմ, քան Հայաստանի ժողովուրդը, կեցցե մեր ժողովուրդը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |