Մ. Խայտե. Դավիթ Նալբանդյանը Դևիսի գավաթի Ֆրանսիայի հետ խաղում կմասնակցի միայն զուգախաղին

Մ. Խայտե. Դավիթ Նալբանդյանը Դևիսի գավաթի Ֆրանսիայի հետ խաղում կմասնակցի միայն զուգախաղին

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մարտին Խայտեն հայտարարել է, որ Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հետ հաղին Դավիթ Նալբանդյանը կհայտագրվի միայն զուգախաղում:

«Ես շատ գոհ էի Նալբանդյանի ու Օրասիո Զեբալլոսի ելույթից Գերմանիայի հավաքականի հետ խաղում: Մեզ հաջողվեց հաղթել 5:0 հաշվով»,-ասել է Խայտեն:

Ըստ նրա, Նալբանդյանը բավականին լավ է խաղացել իսպանացի Դավիթ Ֆերերի դեմ Copa Claro մրցաշարում, որտեղ զիջել է 2:6, 6:4, 6:0 հաշվով, սակայն մենախաղում Ֆրանսիայի դեմ հանդիպմանը չի մասնակցի:

Արգենտինա –Ֆրանսիա խաղը տեղի կունենա ապրիլի 5-7-ը Բուենոս Այրեսի Parque Roca-ում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---